Արցախի հուշարձաններ

Մենք ենք մեր սարերը Հուշարձանի իրական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է։ Արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։ Տեսնել ավելին

Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ) Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[1]։ Արցախի Հանրապետության պետական դրոշը սահմանվում և պաշտպանվում է Արցախի սահմանադրության հոդված 21-ով[2]։ Արցախի Հանրապետության դրոշիրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված էհորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Տեսնել ավելին

Արցախի Հանրապետության զինանշան Հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից 1992 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը։ Տեսնել ավելին